Ափոյանին բերման ենթարկելու գործով ոստիկանությունում ծառայողական քննություն է իրականացվում
Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն` ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի բերման ենթարկվելու կապակցությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով, InfoPort.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 25-ին ոստիկանության ծառայողները ԵՊՀ-ից Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Իրավապաշտպանները երեկ հայտարարել էին, որ Ափոյանին ձեռնաշղթաններով բերման ենթարկելու գործողությունն իրավաչափ չէ: