երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Ապարանի ոստիկանները անչափահասների են ձերբակալել. Նրանց մոտ ծալովի դանակ ու կռփազենք կար

Ապարանի ոստիկանները անչափահասների են ձերբակալել. Նրանց մոտ ծալովի դանակ ու կռփազենք կար

Փետրվարի 25-ին ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Ապարանի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերել, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 16 և 17 տարեկան երկու երիտասարդի: 16-ամյա երիտասարդի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին կռփազենք, իսկ 17 տարեկանի մոտ ծալովի դանակ կար:

Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ու դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: