չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Աննա Վարդապետյանը Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանին

Աննա Վարդապետյանը Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը՝ 19-րդ պետությունը Արևելյան Եվրոպայի խմբից։

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Քարիմ Խանին հանդիպման պատրաստակամության համար և ընդգծել, որ հանդիպումը կնպաստի Միջազգային քրեական դատարանի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելուն, ներպետական ընթացակարգերի վերանայմանն ու դրանք Ստատուտի դրույթներին համապատասխանեցնելուն:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

  • Կիսվել: