ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աննա Դանիբեկյանը մերժեց Հայկ Ալումյանի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Աննա Դանիբեկյանը մերժեց Հայկ Ալումյանի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Ալումյանի պնդմամբ՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են. սույն գործը քննելու համար Աննա Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատավոր համարվել և հետո` նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Աննա Դանիբեկյանը նախկինում մերժել էր երկրորդ նախագահին ազատ արձակել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման հիմքով, ապա նաև մերժել էր պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը։

  • Կիսվել: