երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Անահիտ Մանասյանը ցավակցական ուղերձ է հղել «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Անահիտ Մանասյանը ցավակցական ուղերձ է հղել «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ցավակցական ուղերձ է հղել «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացանք «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրեն Էդգար Խաչատրյանի մահվան մասին։

Տարիներ շարունակ նա իր մասնագիտական գիտելիքն ու անսպառ նվիրումն ուղղել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի և քաղաքացիական հասարակության զարգացման գործին:

Էդգար Խաչատրյանը Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի անդամ էր:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմը խորին ցավակցություն են հայտնում Էդգար Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին այս անդառնալի կորստի կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: