կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ակնհայտ ապատեղեկատվություն. Ստեփանավանի համայնքապետարանը տեղյակ չէ՝ որտեղից են հայտնվել արյան հետքերը քաղաքացու դեմքին

Ակնհայտ ապատեղեկատվություն. Ստեփանավանի համայնքապետարանը տեղյակ չէ՝ որտեղից են հայտնվել արյան հետքերը քաղաքացու դեմքին

Որոշ լրատվամիջոցներ ակնհայտ ապատեղեկատվություն են տարածել, թե իբր Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը վիճաբանություն է ունեցել քաղաքացու հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանավանի համայնքապետարանը՝ անդրադառնալով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի՝ նախօրեին արված հայտարարությանն ու մանրամասներ ներկայացնելով քաղաքացու՝ համայնքապետարան այցից։

«Այն որ քաղաքացի Գագիկ Կարապետյանը համայնքապետարան եկել է, փաստում են համայնքապետարանի տեսախցիկները։ Այդ նույն տեսախցիկները փաստում են նաև, որ նա համայնքապետարանի շենքից դուրս է եկել առանց որևէ վնասվածքի։

Քաղաքացին, գտնվելով համայնքապետարանում, դրսևորել է ոչ ադեկվատ պահվածք, հայհոյել է, խոչընդոտել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը, որի հիմքով համայնքապետարանը դիմել է ոստիկանություն՝ քաղաքացու կողմից հասարակական կարգը պահպանել պարտադրելու խնդրանքով։

Ավելի ուշ, քաղաքացին ևս մեկ անգամ նկատվել է համայնքապետարանի բակում, սակայն եղել է ոչ ադեկվատ վիճակում, փորձել է կրկին մուտք գործել համայնքապետարան, սակայն պահակը ներս չի թողել։

Որտեղից են հայտնվել արյան հետքերը քաղաքացու դեմքին և վերնաշապիկին՝ համայնքապետարանը տեղյակ չէ, համարում է, որ դա պետք է պարզեն իրավապահ մարմինները։

Հորդորում ենք բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք տարածել են ակնհայտ սուտ տեղեկությունը՝ հրատապ հերքել այն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 12-ին, Ափաստաբան լեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը:

  • Կիսվել: