Ակցիա Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ՝ Գոհար Ղումաշյանի ձերբակալության առթիվ (ուղիղ)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու աջակիցները քաղաքական ակցիա են իրականացնում՝ կաթով լի շշեր դնելով Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ։ Նրանք վանկարկում են նաև «ամոթ, ամոթ»։
«Մեր երկիրն իրավական, ժողովրդավար պետություն է և կոնկրետ դեպքերում հաշվի են առնվում կոնկրետ իրավիճակն ու մեղմացուցիչ հանգամանքները։ Այս դեպքում համաչափությունը խախտված է»,- ասել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ հիշեցնելով, որ Գոհար Ղումաշյանի երրորդ երեխան նորածին է, կերակրվում է կրծքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտե բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։ Նա բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։


