ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Աջափնյակում հայտնի «GS» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու կախված դի

Աջափնյակում հայտնի «GS» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու կախված դի

Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16․50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 35/3 հասցեում գործող «GS» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 13-րդ համարում մահճակալից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։

Մինչ տեղում աշխատում էր դատական բժիշկը, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 31-ամյա Վաղինակ Հ-ն է։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և ավագ քննիչ Աբովյանի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: