չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԱԳՆ շենքի հարակից տարածքից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 26 մասնակից

ԱԳՆ շենքի հարակից տարածքից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 26 մասնակից

Արտաքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 26 մասնակից։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հավաք էր իրականացնում Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ։ Շարժման ղեկավարները պահանջում էին, որպեսզի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իջնի և հանդիպի իրենց հետ։

Ոստիկանությունն իր հերթին հայտարարություն էր տարածել՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրներին զգուշացնելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որի դիմաց այս պահին անցկացվում է շարժման հավաքը, անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։

  • Կիսվել: