չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ԱԳՆ-ն անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում. ոստիկանություն

ԱԳՆ-ն անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում. ոստիկանություն

Տեղեկացնում ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։ Հետևապես, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում։

Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը:

«Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից»։

Նշենք, որ Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում ԱԳՆ շենքի դիմաց եւ հայտարարել է, որ կամ նախարար Արարատ Միրզոյանը կիջնի ներքեւ, կամ իրենք են բարձրանալու վերեւ:

Այս պահին ԱԳՆ շենքի դիմաց լարված է: Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած այստեղ:

 
 

  • Կիսվել: