երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանը կեղծ դատավարությունների միջոցով «լեգիտիմացնում» է հայերին գերության մեջ պահելը. իրավաբան

Ադրբեջանը կեղծ դատավարությունների միջոցով «լեգիտիմացնում» է հայերին գերության մեջ պահելը. իրավաբան

Հայաստանում ադրբեջանական գերության մեջ պահվող հայ գերիների՝ ադրբեջանցիների հետ փոխանակման գաղափարը ընդունելի եւ մարդասիրական մոտեցում է։ Բայց այն հավանաբար անընդունելի է  Ադրբեջանի համար։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասել է միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը։

«Եթե նա ցանկանար 2-ին փոխանակել 55-ով կամ գոնե 10-ով, գործարքը տեղի կունենար։ Կարծում եմ՝ Ադրբեջանը կհամաձայնի փոխանակել 2-ին 2-ով։ Մնացածը կմնան որպես Հայաստանի իշխանությունների վրա ճնշման լծակներ»,- ենթադրել է Սահակյանը։

Իրավաբանն ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք է արտահայտել Հայաստանի իշխանությունների ջանքերի վերաբերյալ գերիների ժամանակին ազատաման հարցում։ Նրա խոսքով՝ քայլերն իրավական առումով բավական հաջող էին, իսկ ահա քաղաքական առումով՝ ոչ այնքան։ «Որոշումը ենթադրում էր քաղաքական լուծում, ինչը տեղի չունեցավ։ Անհրաժեշտ էր քաղաքական ճնշում։ Հայաստանը չկարողացավ արդյունավետ աշխատել այն երկրների հետ, որոնք կարող էին ազդել Ադրբեջանի վրա։ Միջազգային հանրությունը մեղմ է խոսում Ադրբեջանի հետ։ Երբեմն կոչ են անում, բայց, որպես կանոն, դիմում են երկու կողմերին եւ սպասում քաղաքական որոշման։ Բայց պետք էր սպառնալ պատժամիջոցներով եւ համագործակցության սահմանափակմամբ։ Հայաստանը չպետք է մշտապես լեգիտիմացնի գործընթացը՝ հայտարարելով Ադրբեջանի հետ երկխոսության մասին։ Որովհետեւ երկխոսության պայմաններում ոչ մի երկիր չի ցանկանա երկխոսությունը վտանգել։ Միջազգային հանրությունը տպավորություն է ստանում, որ հարցը կլուծվի քաղաքական ճանապարհով»,- ասել է Սահակյանը։

Խոսելով կոնկրետ մարդկանց եւ «գործընթացների» մասին՝ Սահակյանը նշել է, որ Վագիֆ Խաչատրյանի հանդեպ որոշման բողոքարկումը կրում է ձեւական բնույթ։ «Նման դեպքեր եղել են անցյալում։ Ձեւականորեն բողոքարկել են, բայց արդյունքներ չեն եղել։ Ադրբեջանը փորձում է ներպետական արդյունավետ դատական համակարգ ձեւացնել։ Նպատակը «ապացույցներ» գեներացնելն է միջազգային դատարաններում ներկայացնելու համար»,- նշել է Սահակյանը։

Ռաշիդ Բեգլարյանի մեղադրանքների վերաբերյալ նա հիշեցրել է, որ նա սկզբում մեղադրվում էր սահմանն անօրինական հատելու համար, իսկ մեղադրանքը «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար ավելի ուշ է հայտնվել։ Դա ցուցադրում է մեղադրանքի կեղծությունը։ «Ցեղասպանության» եւ նրա հեղինակների վերաբերյալ հարցն ավելի քան վիճելի է, ինչն էլ փաստել է ՄԻԵԴ-ը։

Սիրանուշ Սահակյանի համոզմամբ՝ ոչ մի հայ գերի չի կարող խուսափել անօրինական դատավարությունից։ «Դա ձեռնտու է Ալիեւի ռեժիմին։ Միջազգային հումանիտար իրավունքը պահանջում է ազատ արձակել բոլոր գերիներին անմիջապես  մարտական գորոծղությունների ավարտից հետո, իսկ միջազգային քրեական իրավունքը հանցագործություն համարում է ազատ չարձակելը։ Դրա համար էլ Ադրբեջանը ստեղծում է իրավաբանական «հիմքեր» հայ գերիներին պահելու համար, որպեսզի ճնշում գործադրի Հայաստանի վրա բանակցային գործընթացում», -նշել է Սահակյանը։

  • Կիսվել: