չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
50 քաղբանտարկյալ կա, նման թիվ երբեք չի եղել. Հայկ Մամիջանյան

50 քաղբանտարկյալ կա, նման թիվ երբեք չի եղել. Հայկ Մամիջանյան

Հարցին՝ Գրիգորի Խաչատուրով, Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Մամիկոն Ասլանյան, Տաթև Վիրաբյան, արցախցի երիտասարդներ..., ովքեր կալանավորված են, ե՞րբ է փակվելու այս շթղան, Մամիջանյանը պատասխանեց. «Այդ շղթան իր մեջ ներառում է  շուրջ 50 քաղբանտարկյալ։ Այդպիսի թիվ երբեք չի եղել։

Մի շարք միջազգային կառույցներ հստակ ֆիքսում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Դա միայն մեր խոսույթը չէ, սա աշխարհի խոսույթն է։ Իսկ այս իրավիճակն  ավարտվելու է  այն ժամանակ, երբ որ ավարտվի մահի, կորստի կառավարությունը, այն կառավարությունը, որի կառավարման ընթացքում մենք բացառապես վատ, սգացող նորությունների ու իրադարձությունների ենք ականատես լինում։ Այն ժամանակ, երբ հեռացվի Փաշինյանը»։

Մամիջանյանը նաև ասաց, որ  տիկին Ադիբեկյանն ու մի շարք իր համախոհներ մեծ ծավալով աջակցություն են տրամադրում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակցիներին, ու սրանց վախերի պատճառով մի քանի ժամ  շարունակ խաթարվում է  այդ աշխատանքը։

«Տիկին Ադիբեկյանն էլ է դրանից ամենաշատը ջղայնանում։ Հերիք չէ իրենք չեն անում այն, ինչ պետք է արվի, նաև անողներին են խանգարում»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

  • Կիսվել: