շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
50 դատապարտյալներ դիմել են՝ կրթություն ստանալու խնդրանքով. Կառավարությունը 28 մլն դրամ հատկացրեց

50 դատապարտյալներ դիմել են՝ կրթություն ստանալու խնդրանքով. Կառավարությունը 28 մլն դրամ հատկացրեց

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 28 մլն դրամ հատկացնել քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը իրացնելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Այն դատապարտյալը, որին պատժից ազատելու ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է մեկ տարուց ավելի, կարող է, անկախ տարիքից, օրենքով սահմանված կարգով իրացնել իր կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին»:

ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ՔԿՀ-ներում ազատազրկման ձևով պատիժ կրող 50 դատապարտյալից ստացել է դիմումներ՝  կրթության իրավունքն իրացնելու ցանկության մասին:

Այս որոշմամբ առաջարկվում է՝ վերոնշյալ դատապարտյալների կրթության իրավունքի իրացումը ապահովելու համար Կազմակերպությանը լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել:

  • Կիսվել: