չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Զսպվածությունը պետք է երկկողմ լինի. Յոլյանի մասնակցությամբ հարաբերությունների պարզում՝ ԱԺ-ում

Զսպվածությունը պետք է երկկողմ լինի. Յոլյանի մասնակցությամբ հարաբերությունների պարզում՝ ԱԺ-ում

Զսպվածությունը պետք է երկկողմ լինի, կողմերի ձեւակերպումներում եւս պետք է համաչափ մոտեցում լինի: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:

Նա նշեց, որ մեծ հարգանք է տածում այդ ամբիոնի, պատգամավորների նկատմամբ, սակայն կարծում է, որ պատգամավորները պետք է պատասխանատվություն ունենան: 

Նշենք, որ ամեն ինչ սկսվեց այն բանից, որ Յոլյանի ելույթից հետո պատգամավորներին խոսքի իրավունք տրվեց: Ամբիոնից ելույթ ունեցավ «Հանուն հանրապետության» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Արման Բաբաջանյանը, նա քննադատեց Յոլյանին, իսկ նրա զեկույցից հետո ծափահարություններ հնչեցին, ինչին ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կոչ արեց խուսափել էմոցիաները արտահայտելուց:

Դիմելով Յոլյանին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Դուք կարող եք արտահայտել ձեր կարծիքը ամբիոնից, սակայն պատգամավորի ելույթից հետո, ես կոչ եմ անում ձեզ ավելի զուսպ լինել»:

Մոտենալով ամբիոնին՝ ՎՊ ղեկավարը ասաց, որ հարգում է ինչպես խորհրդարանին, այնպես էլ այնտեղ աշխատող պատգամավորներին, բացառությամբ՝ մեկի:  Յոլյանը հիշեցրեց, որ Բաբաջանյանի հետ վաղեմի հաշիվներ ունի, չնայած նրա հետ նույնիսկ որեւէ կապ եւ հարաբերություն չի ունեցել:

Բացի այդ՝ Յոլյանը խորհրդարանականներին հիշեցրեց, որ մի անգամ ինքն արդեն ստիպված է եղել մամուլի ասուլիս հրավիրել, որպեսզի հերքի Բաբաջանյանի կեղծ մեղադրանքները, որոնք նա արել էր անցյալ տարի:

Նշենք նաեւ, որ Յոլյանը Բաբաջանյանի ներկայացրած փաստարկները անվանեց«կեղծ» եւ «խեղաթյուրված»: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել էր  Լևոն Յոլյանին ու ասել, որ նրա պաշտոնավարումը աննամուսության և անամոթության վառ օրինակ է։

 

  • Կիսվել: