երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զորքերի հայելային հետքաշումը միշտ Հայաստանի օրակարգում է․ Գրիգորյան

Զորքերի հայելային հետքաշումը միշտ Հայաստանի օրակարգում է․ Գրիգորյան

Զորքերի հայելային հետքաշումը միշտ Հայաստանի օրակարգում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Փորձելու ենք Ադրբեջանի հետ այդ հարցում հասնել համաձայնության, որովհետև դա մի հարց է, որում անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ համաձայնության հասնեն»,- ասաց նա։

ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանը միանշանակ համոզված է, որ զորքերի հայելային հետքաշումը միջադեպեր թույլ չտալու լավագույն գործիքներից մեկն է։

«Եթե որոշակի հեռավորության վրա դասավորվեն Զինված ուժերն ու սահմանապահ զորքերը տեղակայվեն ամբողջ սահմանի երկայնքով, բնականաբար, դա կլինի կայունության գործոն»,- ընդգծեց ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանը դժվարացավ ասել, թե որն է Ադրբեջանի նպատակը, որ դեմ է զորքերի հայելային հետքաշմանը։

«Կարող են տարբեր տարբերկաներ լինել, բայց մեր օրակագում սա հարց է, որը շարունակում ենք քննարկել»,- ասաց նա։

  • Կիսվել: