կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին պաշտոնական այց կկատարի Մոսկվա

Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին պաշտոնական այց կկատարի Մոսկվա

Երևանը հաստատում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կժամանի Մոսկվա` նախապես պլանավորված այցով: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Այցի մասին հայտարարված է եղել դեռ նախորդ շաբաթ` նախքան եռակողմ հանդիպումը: Սա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցն է Մոսկվա: Նա ժամանում է այս գիշեր: Հիմա Մնացականյանը Երևանում է»,- ասել է նա:

  • Կիսվել: