ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ժողովուրդ ջան, ամոթ ա, այ ձեր ցավը տանեմ. Էդմոն Մարուքյանը՝ իմքայլականներին

Ժողովուրդ ջան, ամոթ ա, այ ձեր ցավը տանեմ. Էդմոն Մարուքյանը՝ իմքայլականներին

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հանձնաժողովում մերժվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր զինծառայողների չստացված արձակուրդային գումարները տրվեն նրանց: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ խմբկցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես վստահ եմ, որ իշխանություններն այս նախագիծը կընդունեն, բայց երբ որ իրենք կնախաձեռնեն, ոչ թե մենք: Ինչու եմ այդպես ասում, պարոն Քոչարյան, որովհետեւ պատերազմից առաջ մենք առաջարկել ենք, որ 27 տարին լրացած, հետախուզման մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիների նկատմամբ համաներում կիրառենք: Երկու անգամ ՊՆ-ի հետ միասին ձեր հանձնաժողովը դա մերժել է, մեկ էլ օրերս տեսնում եմ, որ դուք  ելույթ եք ունենում եւ ասում, որ իշխանությունը՝ համագործակցելով ՊՆ-ի եւ մյուս կառույցների հետ, որոշել է համաներում անել 27 տարի լրացածներին: Բա ապրեք, բա շնորհակալ ենք: Բա ասեք, որ «Լուսավոր Հայաստանը» երկու անգամ առաջարկել է, մերժել եք: Սա ի՞նչ պարկտիկա է: Ասենք, պատերզմից առաջ դա անեինք, այդ հազարավոր տղաները պատերազմի ժամանակ մեզ հետ կլինեին:

Դուրս է գալիս լավ բան ենք առաջարկում, դուք մերժում եք, հիմա նախընտրական շրջան է, եկել ասում եք՝ սիրելի ժողովուրդ, իշխանությունը ձեզ համար գժվում է, հիմա ընտիր բան ենք որոշել ձեզ համար անենք: Հիմա էլ մենք լավ բան ենք առջրկում, բոլոր հանրային ծառայողները արձակուրդային են ստանում բացի զինծառայողներից: Դուք մերժում եք, հաջորդ շաբաթ օրը այս նախագիծը բերելու եք ու ասեք՝ սիրելի զինծառայողներ, տեսեք, նոր ԳՇ պետի նշանակման լույսի ներքո, համագործակցելով ՊՆ-ի, դատախազության, «Իմ քայլը» դաշինքի հետ, մենք որոշել ենք դա անել: Ժողովուրդ ջան, ամոթ ա, այ ձեր ցավը տանեմ»,-ասաց Մարուքյանը:

 

  • Կիսվել: