ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ժողովուրդ». Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից. ինչ կապ ունեն պատգամավորն ու փոխնախարարը

«Ժողովուրդ». Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից. ինչ կապ ունեն պատգամավորն ու փոխնախարարը

«Ժողովուրդ» թերթը գրում է․

 «Ազգային ժողովը հուլիսի 8-ին առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը: Ըստ օրինագծի՝ ընդերքօգտագործման թույլտվություն կտրվի այն արդյունահանողին, որը կներկայացնի պաշարների ուսումնասիրության թարմ տվյալներ:

Բացի այդ, նոր փոփոխության համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը կտրվի ոչ թե 50 տարով, ինչպես գործող օրենքով է, այլ 25 տարով: Եվ, ահա, երեկ՝ հուլիսի 9-ին, պետք է տեղի ունենար օրենքի երկրորդ ընթերցումը, սակայն երեկ՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որոշում կայացվեց հետաձգել հարցի քննարկումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով մասնագետների մտահոգությունները:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում շան գլուխն այլ տեղ է թաղված, եւ պատճառներից մեկը նաեւ նախագծի հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի միջեւ անհամաձայնությունն է եղել:

Մեր տեղեկություններով՝ պատգամավորը դժգոհել է, որ այս օրենքի մշակման եւ ներկայացման ժամանակ հենց նա չի եղել գլխավոր դերում, եւ ավելին՝ նրա առաջարկներն անգամ չեն ընդունվել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ի դեպ, Գալստյանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ընկերուհին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: