երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ժողովրդավարությունն աննախադեպ հաղթանակ տարավ Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

Ժողովրդավարությունն աննախադեպ հաղթանակ տարավ Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

Ժողովրդավարությունն աննախադեպ հաղթանակ տարավ Հայաստանում արժեքների և համազգային ձգտումների առումով: Այս մասին Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում՝  ISPI ուղեղային կենտրոնում,  «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը իր ելույթում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տիկնայք և պարոնայք, ես կասկած չունեմ, որ բոլորդ լսել եք ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխության մասին, որը տեղի է ունեցավ Հայաստանում 2018 թվականի ապրիլին: Չունենալով արտաքին հովանավորներ՝ այս հեղափոխությունը եկավ որպես հայ ժողովրդի հույսի արտացոլում՝ մերժելով տասնամյակներ շարունակ երկրում մոլեգնած կոռուպցիան ու խարդախությունները և իշխանության գերակայությունը փոխարինելով օրենքի գերակայությամբ:»,- ասաց վարչապետը։ 

Նա նշեց, որ ստանձնելով բողոքի երթերի անցկացման պատասխանատվություն հստակ հասկացել է, որ հայկական երրորդ պետականության պատմության մեջ երբևէ չի եղել ավելի խոստումնալից և թերևս ավելի վտանգավոր ժամանակահատված: «Ես հստակ հասկացա, որ իրավունք չունեմ բախտի հույսին թողնել այն հազարավոր կանանց, տղամարդկանց, երիտասարդներին ու ծերերին, ովքեր հետևում էին ինձ:

Մենք սկսեցինք բողոքի երթ՝ քայլելով Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաք Գյումրիից մինչև մայրաքաղաք Երևան: Մայրաքաղաքին մոտենալիս ամեն  քայլափոխին պատասխանատվությունն աճում էր երկրաչափական արագությամբ: Եվ դա մեզ հաջողվեց: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ ուժեղ է, երբ միավորվում է և համախմբված է:
 
Թավշյա հեղափոխությամբ մենք կարողացանք իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Մեր հաջորդ քայլն արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Անցյալ տարվա դեկտեմբերին մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ, որոնք մեր միջազգային գործընկերները բնութագրեցին որպես ազատ, արդար, ժողովրդավարական և մրցակցային: Սա մեր երկրում առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում և առաջին խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքները միաձայն ընդունվել են բոլոր քաղաքական ուժերի և առհասարակ հասարակության կողմից:
 
Ընտրություններից հետո ես հստակ հասկացա, որ ժողովրդի սպասելիքները չափազանց մեծ էին: Հարկավոր էր լայնածավալ մոբիլիզացիայի արդյունքում առաջացած էներգիան և հույզերն ուղղորդել ժողովրդավարական ինստիտուտների կառուցման գործին:
 
Կասկածից վեր է, որ ժողովրդավարությունն աննախադեպ հաղթանակ տարավ Հայաստանում արժեքների և համազգային ձգտումների առումով:»
 
Փաշինյանի խոսքով  ժողովրդավարությունը դարձել է ժողովրդավարությունը դարձել է մեր ինքնության մի մասը: «
մենք գիտակցում ենք, որ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ կերպով ամրապնդվի, որպեսզի անդառնալի դառնա: Մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարությունը նրանցից, ովքեր ցանկանում են վրեժխնդիր լինել և ժամացույցի սլաքները հետ տալ:
 
Այս նպատակով մենք նախաձեռնեցինք բարեփոխումներ, որոնք ուղղված են օրենքի գերակայության ապահովմանը, հաշվետու կառավարմանը, հիմնարար իրավունքների և ազատության պաշտպանությանը:
Այսօր մենք շեշտը դնում ենք ինստիտուտների կայացման վրա, և դատական համակարգն այս առումով առաջնային նշանակություն ունի: Հայտնի է, որ առանց իրապես անկախ դատական համակարգի և դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության հնարավոր չէ ունենալ լիարժեք ժողովրդավարություն և օրենքի գերակայություն: Բայց այդ վստահությունը պետք է վաստակել: Երկար ժամանակ այն խաթարվել է, և վերականգնելու համար ջանքեր են պահանջվում: Մեր միջազգային գործընկերների օգնությամբ մենք այն հետ ենք բերում:»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: