կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ժողովո՛ւրդ, իրար փոր, որ թափում եք, դրանից հայրենիքը չի փրկվում, ոչ էլ Փաշինյանի իշխանությունն է երերում. Արծվիկ Մինասյան

Ժողովո՛ւրդ, իրար փոր, որ թափում եք, դրանից հայրենիքը չի փրկվում, ոչ էլ Փաշինյանի իշխանությունն է երերում. Արծվիկ Մինասյան

Ճի՛շտ է, փողոցային պայքարը որոշակի դրական արդյունքներ տվել է, բայց նպատակին, որ չի ծառայել, պատճառը ո՞րն է։ Ասել ենք՝  կուզեք մենք մի կողմ քաշվենք, խնդիր չկա, եկեք, առաջնորդեք, բոլորին ենք ասել, ովքեր չեն կիսում այս իշխանության տեսակետը, գտնվում են ընդդիմադիր դիրքերում: 

Լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա համաձայն է, որ ընդդիմության փողոցային պայքարը նպատակին չի ծառայել:

«Ժողովո՛ւրդ, իրար փոր, որ թափում եք, դրանից հայրենիքը չի փրկվում, ոչ  էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է երերում: Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունը կարող է հեռացվել  համազգային համախմբման միջոցով:

Հեշտ է քննադատելը, բայց որ գալիս է կոնկրետ գործ անելու պահը, սկսում է ամեն մեկն, իր նեղ կարգավիճակից ելնելով, մեղադրել նախկիններին: Ինչո՞վ են մեզ քննադատողները տարբերվում գործող իշխանություններից»,- ասել է նա:

  • Կիսվել: