հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան

Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնի որոշմամբ մարտի 9-10-ին 6 հոգանոց պատվիրակություն կգործուղվի Վրաստան: Պատվիրակությունը կգլխավորի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Պատվիրակության կազմում են նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Երեւանի թիվ 51 դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը:

«Երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով` 2023 թվականի մարտի 9-10-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,-ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: