ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2020
ժամը 10-12-ին խանութները կրկին կսպասարկեն միայն տարեցներին․ ԱԱՏՄ

ժամը 10-12-ին խանութները կրկին կսպասարկեն միայն տարեցներին․ ԱԱՏՄ

Կարանտինի շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված սանիտարական կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով․ հղումը՝ այստեղ:

Որպես սահմանված կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերոնշյալ հրամանում առանձին հավելվածներով սահմանված են տարբեր ոլորտների կողմից պարտադիր կատարման ենթակա սանիտարական կանոնները։

Դրանց չպահպանումը ենթադրում է վարչական պատասխանատվության միջոցներ՝ սահմանված Վարչական իրավախախտումների մասին օրենքի, մասնավորապես, 182․4 հոդվածով․ հղումը այստեղ:

  • Կիսվել: