երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ժամանակն է, որ Ադրբեջանի և Հայաստանի թիմերը միասին նստեն և աշխատեն խաղաղ համաձայնագրի նախագծի վրա». Ալիև

«Ժամանակն է, որ Ադրբեջանի և Հայաստանի թիմերը միասին նստեն և աշխատեն խաղաղ համաձայնագրի նախագծի վրա». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ Ալիևը ելույթ է ունեցել քաղաքաշինական ֆորումում, որտեղ ասել է, որ «եթե Հայաստանի կառավարությունը ճիշտ վերլուծի այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այդ սադրիչ հայտարարությունից հետո, թե «Ղարաբաղը Հայաստան է»՝ արված Հայաստանի վարչապետի կողմից 2019 թվականին, մինչև սեպտեմբերի 20-ը, ապա խաղաղությունը սարերի հետևում չէ»:

Նրա խոսքով՝ իրենք այդպես են տեսնում Հարավային Կովկասի ապագան, ողջ տարածաշրջանի ապագան:

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ «այժմ՝ սեպտեմբերի 20-ին տեղի ունեցածից հետո, ժամանակն է, որ Ադրբեջանի և Հայաստանի թիմերը միասին նստեն և աշխատեն խաղաղ համաձայնագրի նախագծի վրա»:

Նա նաև նշել է, որ պետք է հնարավորինս շուտ կատարել սահմանների սահմանազատում և վերջ տալ  առճակատմանը:

  • Կիսվել: