շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ժամանակ»․ Կարտոֆիլային ողբերգություն. hույսը՝ տեղական շուկան, գինը՝ կրկնակի էժան

«Ժամանակ»․ Կարտոֆիլային ողբերգություն. hույսը՝ տեղական շուկան, գինը՝ կրկնակի էժան

«Ժամանակ» թերթը գրում է. «Բավական դժվարին կացության մեջ են հայտնվել Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզի կարտոֆիլագործները: Այս տարի կարտոֆիլի մեծածախ վաճառքի գինը նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի էժան է՝ 30-50 դրամի սահմաններում, որը ոչ միայն եկամուտ չի ապահովում, այլ նույնիսկ չի փակում կատարված ծախսերը, ֆերմերներին զրկելով ապրուստի նվազագույն միջոցներից:

 

Նախորդ տարիներին Հայաստանից կարտոֆիլը արտահանվում էր նաև հարևան Վրաստան, մինչդեռ այս տարի հույսը միայն տեղական շուկան է, որը չի կարող յուրացնել նման ծավալներ:

Գյուղացիները հասկանում են, որ պետական աջակցության վրա ևս հույս դնել չի կարելի, որովհետև պետությունը շոշափելի աջակցություն չտրամադրեց նույնիսկ գարնանային կարկտահարությունից տուժած համայնքներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: