կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ժամ առ ժամ մեր թիվն ավելանում է, ժողովուրդը արձանագրել է՝ օրվա իշխանությունները պետք է հեռանան․ Իշխան Սաղաթելյան

Ժամ առ ժամ մեր թիվն ավելանում է, ժողովուրդը արձանագրել է՝ օրվա իշխանությունները պետք է հեռանան․ Իշխան Սաղաթելյան

Ակնհայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, մեր թիվը ժամ առ ժամ, րոպե առ րոպե  ավելանում է, երեկ տեսաք, թե երեկոյան տեղի ունեցած երթին քանի տասնյակ հազար մարդ էր մասնակցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Հստակ կարող ենք արձանագրել, որ մեր ժողովուրդը իր պահվածքով արձանագրեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։ Հիմա կարող ենք փաստել նաև, որ իրենք չունեն այլևս իշխանություն և պետք է օր առաջ հեռանան»,- ասաց Սաղաթելյանը։

Հարցին՝ իշխանության կողմից ստեղծված իրավիճակը քննարկելու առաջարկներ եղե՞լ են, Սաղաթելյանը ասաց, որ իրենց հետ խոսելու մի օրակարգ կա և դա օրվա իշխանությունների անցնցում և արագ հեռանալու օրակարգն է։

«Մեր պայքարը ավարտվելու է Նիկոլի հեռացմամբ և Հայաստանի համար բացվելու է նոր արշալույս, որովհետև այս մարդիկ պետությունը տանում են կործանման։ Իրենց հեռացումով Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանը չի թուրքացվելու։

Ժողովրդական ճնշման տակ այս իշխանությունները պետք է հեռանան և րոպե առ րոպե ինչ ուզում ենք, տեղի է ունենում»,- ընդգծեց Իշխան Սաղթելյանը։

Խոսելով իրենց հետագա քայլերի և գործողությունների մասին՝ Սաղաթելյանը ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն՝ տարբեր ուժերից բաղկացած։

Երթի մասնակիցները Իշխան Սաղաթելյանի հետ միասին չորս կողմից փակեցին Մաշտոցի պողոտան՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։

«Այսօր առավոտից մեր հայրենակիցները ողջ մայրաքաղաքում սկսել են բողոքի անհնազանդության ակցիաներ, այս պահին շուրջ 10 ուղղություններով նման քայլերթեր են իրականացվում: Հստակ կարող ենք արձանագրել, որ մեր ժողովուրդը իր պահվածքով արձանագրեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։ Հիմա կարող ենք փաստել նաև, որ իրենք չունեն այլևս իշխանություն և պետք է օր առաջ հեռանան»,- ասաց Սաղաթելյանը։

  • Կիսվել: