Զելենսկին Երևանում Նորվեգիայի վարչապետի հետ քննարկել է դրոնների գործարքը և ՀՕՊ-ի ուժեղացումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում հայտնել է, որ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ քննարկել է դրոնների գործարքը և հակաօդային պաշտպանության ուժեղացումը։
Ըստ Ուկրաինայի նախագահի, նա շնորհակալություն է հայտնել Ստյորեին Ուկրաինային ցուցաբերվող աջակցության համար, մասնավորապես՝ PURL ծրագրին գրեթե 1 միլիարդ դոլարի չափով կատարված ներդրումների համար։


