հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զարեհ Սինանյանը հանդիպել է Դոնի Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչներին. քննարկվել են Հայաստան-սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր

Զարեհ Սինանյանը հանդիպել է Դոնի Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչներին. քննարկվել են Հայաստան-սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր

Դոնի Ռոստովի Ռուս-հայկական բարեկամության թանգարանում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչների հետ: Ռուսաստանի ամենախոշոր հայ համայնքներից մեկը հանդիպմանը ներկայացված էր համայնքի ղեկավարի, Դոնի Ռոստովի հայ երիտասարդների միության, իրավաբանների, ուսուցիչների, գիտնականների շրջանակով:
 
Զարեհ Սինանյանը ներկայացրել է 2021 թվականին գրասենյակի ծրագրերը և գործունեությունը: Քննարկվել են Հայաստան-սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ սփյուռքի ներգրավվածությունը հայրենիքի հասարակական-քաղաքական կյանքին, Հայաստանի ներդրումային դաշտի բարելավումը, հայրենադարձության գործընթացի ակտիվացումը:

Անդրադարձ է կատարվել նաև գրասենյակի ծրագրերի ընդլայնմանը և Հայաստանից դասագրքերի առաքման խնդիրներին: Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել հաճախ կազմակերպել նման հանդիպումներ և Գլխավոր հանձնակատարին նվիրել են Ցեղասպանության մասին եռալեզու գիրք:

  • Կիսվել: