շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Զանգեզուրի միջանցքը» հանդիսանում է Ադրբեջանի գործող իշխանությունների հորինվածքը. Էդուարդ Աղաջանյան

«Զանգեզուրի միջանցքը» հանդիսանում է Ադրբեջանի գործող իշխանությունների հորինվածքը. Էդուարդ Աղաջանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական TV5MONDE հեռուստաալիքին՝ մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:

Պատգամավորը նշել է, որ, ի թիվս այլ հանգամանքների, Ադրբեջանի սանձարձակ գործողությունները պայմանավորված են միջազգային հանրության կողմից ցուցաբերվող անտարբերության, ինչպես նաև Հայաստանի միջազգային գործընկերների կողմից նման դեպքերում հաճախ ընդհանրական և երկու կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարություններով։

Լրագրողի կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցին ի պատասխան՝ Աղաջանյանն արձանագրել է, որ նման ձևակերպում երբեք չի եղել և չկա եռակողմ հայտարարություններից և ոչ մեկում և, որ այն ամբողջությամբ հանդիսանում է Ադրբեջանի գործող իշխանությունների հորինվածք։

ՔՊ-ական պատգամավորը նշել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, այդ թվում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը։

 

  • Կիսվել: