կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Զանգեզուրի միջանցքի» չեզոքացումը պահանջում է ռազմավարական երկարաժամկետ պլանավորում

«Զանգեզուրի միջանցքի» չեզոքացումը պահանջում է ռազմավարական երկարաժամկետ պլանավորում

«Զանգեզուրի միջանցքը» («Թյուրքական դարպաս», «Թուրանական միջանցք»,«Նախիջևանի միջանցք») թուրք-ադրբեջանական ռազմավարական նախագիծ է, որի իրականացման չեզոքացումն առնվազն Հայաստանից հնարավորինս պլանավորված, մանրակրկիտ կերպով հաշվարկված ամենօրյա աշխատանք է պահանջում երկարաժամկետ կտրվածքով։ Այս մասին գրում է արևելագետ Արմեն Պետրոսյանը:

«Մարտավարական տեսանկյունից Երևանի խնդիրը կարելի դիտարկել առնվազն երկու շերտում՝

1. հնարավորինս չեզոքացնել Ադրբեջանի համակողմանի և տարաբնույթ ճնշումների հնարավորությունը,

2. ապահովել արտաքին գործընկերների առավել լայն համախոհություն։

«Միջանցքի» նախագիծն ու դրա կենսագործմանը միտված քաղաքականությունն իրենցից ներկայացնում են բազմաշերտ բանաձևումների բարդ համակարգ, որում Բաքվի և Անկարայի կողմից իրականացվել է հստակ դերաբաշխում։

Վերոնշյալի տեսանկյունից Ադրբեջանի դերակատարումն առայժմ սահմանափակվում է Հայաստանին «միջանցքը» պարտադրելու ուղեգծի տիրույթում։

Թուրքիայի խնդիրն ավելի բարձր «կալիբրի»՝ տարածաշրջանային և միջազգային առանցքային դերակատարների հետ «բազառ-սակարկությունների» մակարդակում է։

Առայժմ երկու հարթությունում էլ հաջողվում է կասեցնել քննարկվող նախագծի իրականացումը, բայց այս ուղղությամբ բազմաշերտ աշխատանքների տրամաբանությունը պահանջում է երկարաժամկետ ռազմավարական պլանավորում՝ համարժեք «Զանգեզուրի միջանցքի» նույն՝ ռազմավարական բնույթին»,- գրել է Պետրոսյանը ֆեյսբուքում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: