երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Յուրաքանչյուր պետական այր պետք է լավ գիտակցի իր խոսքի կշիռը և հետևանքները. Աղաջանյան

Յուրաքանչյուր պետական այր պետք է լավ գիտակցի իր խոսքի կշիռը և հետևանքները. Աղաջանյան

Այսօր ԱԺ-ում լրագողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ Արցախում խաղաղ բնակչին սպանելու դեպքերը խնդրահարույց են համարում:

՛՛Եվ առհասարակ տվյալ հարցի համատեքստում, որոնց որ մասնակից է ՀՀ-ն, առաջին հերթին միտված են, որ նմանատիպ դեպքերը օր առաջ, ժամ առաջ դադարեն, որպեսզի իրական դեէսկալացիա տեղի ունենա, եւ նմանատիպ դեպքերը բացառվեն: Սա առաջնային նպատակն է ՀՀ Կառավարության, եւ սրա համար բոլոր հնարավոր գործիքակազմերը օգտագործվում են, եւ բոլոր հնարավոր ձեւաչափերով հանդիպումների առաջնային եւ կարեւորագույն քննարկման առարկան հանդիսանում են ՀՀ թե՛ սահմանային անվտանգությունը եւ անխախտելիությունը, եւ թե՛ մեր քաղաքացիների անվտանգությունը՛՛,- ասաց նա:

Հարցին, թե ինչու հայկական կողմը պաշտոնապես չի ասում, որ պաշտոնյաների այցեր Արցախ լինելու են, որովհետեւ դա հայկական տարածք է, եւ Ադրբեջանը չի կարող պահանջ դնել, Աղաջանյանը պատասխանեց, որ մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած հայտարարություն յուրաքանչյուր կառավարող ուժի ներկայացուցչի կողմից՝ լինի օրենսդրի կողմից, թե կառավարության, հղի է կոնկրետ հետեւանքներով:

՛՛ՀՀ յուրաքանչյուր պետական այր որեւէ տառ արտասանելուց առաջ պետք է լավ գիտակցի իր խոսքի կշիռը եւ հետեւանքները՛՛,-պարզաբանեց Աղաջանյանը:

  • Կիսվել: