շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ըստ Սարգսյանի տրամաբանության՝ փաթեթային տարբերակը նույն փուլայինն է, որը պարզապես կոչվում է փաթեթային. Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանի մեկնաբանության մասին

Ըստ Սարգսյանի տրամաբանության՝ փաթեթային տարբերակը նույն փուլայինն է, որը պարզապես կոչվում է փաթեթային. Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանի մեկնաբանության մասին

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունների մասին մեկնաբանությանը:

«ՓՈՒԼԱՅԻՆԻ և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի ՓՈՒԼԵՐՈՎ»
ՍերԺ Սարգսյան, 13.04.22, այսօր։

Փաստորեն, ըստ Սարգսյանի տրամաբանության, փաթեթային տարբերակը նույն փուլայինն է, որը պարզապես կոչվում է փաթեթային, որը իրականացվում է փուլային, բայց փուլային չէ, որովհետեւ փաթեթային է»,-գրել է Ռուբինյանը։

  • Կիսվել: