ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ընտրությունները կեղծեցին պրծան, հիմա էլ ուզում են պատմությունը կեղծեն. իմքայլական պատգամավոր

Ընտրությունները կեղծեցին պրծան, հիմա էլ ուզում են պատմությունը կեղծեն. իմքայլական պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն անկեղծորեն ուրախացել է, երբ իմացել է, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու վաղվա նիստին:

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով. ՛՛Մարդկանց մեջ դեռ կա հանրության աչքին չերևալու գիտակցումը՛՛։

Պատգամավորը նշել է. ՛՛Հետո իմացա, որ նույն ԲՀԿ-ն, հին ՀՅԴ-ն ու նորաստեղծ Հայրենիք «կուսակցությունը» հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ պահանջում են քր․ գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: 

Ընտրությունները կեղծեցին պրծան, հիմա էլ ուզում են պատմությունը կեղծեն։

Ախր ձեր մերժման փաստը արձանագրված է պատմականորեն ու դաջված է մարդկանց հիշողություններում՛՛։

Հիմա ի՞նչն եք ուզում կեղծեք, պատմությունը, թե՞ մեր հիշողությունը»։

  • Կիսվել: