կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ընտրությունից առաջ չի կարելի փոխել խաղի կանոնները. էդմոն Մարուքյան

Ընտրությունից առաջ չի կարելի փոխել խաղի կանոնները. էդմոն Մարուքյան

Արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ քաղաքական կոնսեսուսից հետո երկրում լարվածությունը նվազել է: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով շրջանառության մեջ դրված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին՝ Մարուքյանն ասաց, որ այն «հում է», և իրենք առաջարկում են չընդունել այն և արտահերթ խորհրդականական ընտրություններն անցկացնել գործող օրենսգրքով: 

«Երբ ընտրություններին պատրաստվելու համար շատ կարճ ժամկետ է սահմանված, չի կարելի փոխել խաղի կանոնները: Նոր խաղի կանոններ ընդունելը նշանակում է խորացնել ճգնաժամը երկրում»,- ընդգծեց նա:

Խոսելով 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցելու մասին՝ ԼՀԿ նախագահը նշեց, որ այդպես  կուսակցապետն է ընտրելու պատգամավորներին, այլ ոչ թե ժողովուրդը, այլ կերպ ասած՝ ժողովուրդն ընտրելու է լիդերին, բայց չի ընտրելու պատգամավորներին, որոնք մանդատ են ստանալու: Նա առաջարկում է ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով, բայց բաց ցուցակով:

Մարուքյանը կարծում է՝ համամասնական ընտրակարգի դեպքում պատգամավորի թեկնածուների մեծ մասը լինելու է երևանաբնակ, և Հայաստանի համայնքները խորհրդարանում հնարավոր է՝ ներկայացված չլինեն: 

 

  • Կիսվել: