շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ընդդիմությունը փողոցային ակցիաներ ու գործողություններ կիրականացնի․ Սաղաթելյան

Ընդդիմությունը փողոցային ակցիաներ ու գործողություններ կիրականացնի․ Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցությունն օրեր առաջ իրենց առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը քննարկել էր Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Ըստ ընդդիմադիր պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի՝ ՀՀ պետականությանը վտանգ է սպառնում։

«Մենք մշտապես հայտարարել ենք, որ երբեք չենք հրաժարվելու փողոցային պայքարից։ Շատ ակտիվ քննարկումների մեջ ենք՝ ինչ անել, ինչպես անել, որպեսզի չեզոքացնել մեր երկրին սպառնացող վտանգներն ու կանխել Հայաստանի թուրքացումը», -նշել է նա։

Նրա խոսքով՝ առաջիկայում ականատես կլինենք փողոցային ակցիաների ու գործողությունների։

«Այսօր ընդդիմությանը հիմնականում քննադատում են հենց նրա համար, որ փողոցային պայքար տեղի չի ունեում, իսկ միայն խորհրդարանական աշխատանքով այն, ինչ կատարվում է մեր երկրում, դրա դեմն առնել չենք կարող», – ասաց Սաղաթելյանը։

  • Կիսվել: