ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ընդդիմությունը պայքարը փողոցից կտեղափոխի խորհրդարան․ «Հրապարակ»

Ընդդիմությունը պայքարը փողոցից կտեղափոխի խորհրդարան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ երկու ամիս Ֆրանսիայի հրապարակում հիմնավորված խորհրդարանական ընդդիմությունը վրանները հավաքելուց հետո պայքարի նոր մարտավարություն է ընտրել՝ շարունակելու են իշխանության դեմ պայքարը փողոցում, առնվազն մինչեւ օգոստոսի 2-ը: Այդ օրը լրանում է վարչապետի պաշտոնում Փաշինյանի նշանակման մեկ տարին, որից հետո ընդդիմությունը հնարավորություն է ստանում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: Մինչեւ մեկ տարին օրենսդրությունը թույլ չի տալիս անվստահության գործընթաց: Այսինքն՝ օգոստոսի 2-ից հետո ընդդիմության պայքարը, ըստ ամենայնի, փողոցից կտեղափոխվի խորհրդարան:

Մեզ ասացին, որ ընդդիմությունը մտադիր է բանակցել տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՔՊ-ականների հետ, իմպիչմենթը գլուխ բերելու համար: Խորհրդարանում այն իրականացնելու համար ընդդիմությանը մոտ 25 ձայն է պակասում, իսկ ՔՊ-ում կա Նիկոլ Փաշինյանից դժգոհ զանգված, որը չի բացահայտվում, որովհետեւ վախենում են Փաշինյանի պատժիչ սանկցիաներից:

Սակայն մինչ այս մասսան կհաղթահարի իր վախը, մտավախություն կա, որ մինչեւ սեպտեմբեր Փաշինյանը կստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը: Իսկ մինչեւ օգոստոսի 2-ը շարժումը որոշել է գործունեություն ծավալել նաեւ մարզերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: