կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ընդդիմության մեր գործընկերները մեզ ծաղրում էին  քայլելու համար, իրենք  պտույտներից հետո որոշեցին քայլել. Փաշինյանը՝ ընդդիմադիրների հանրահավաքի մասին

Ընդդիմության մեր գործընկերները մեզ ծաղրում էին  քայլելու համար, իրենք  պտույտներից հետո որոշեցին քայլել. Փաշինյանը՝ ընդդիմադիրների հանրահավաքի մասին

«Ես ուզում եմ՝ երբեք ու երբեք չտրվենք գայթակղությանը և ժողովրդավարությունը չմեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն։ Այսօր ժողովրդավարությունը ՀՀ-ի թիվ մեկ միջազգային բրենդն է և մենք դա պահպանելու ենք,բայց դա չի նշանակում, որ  չկան գծեր , որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է օրինական, իրավական, ինստիտուցիոնալ մեխանիզմների ամբողջ չափով  և խստությամբ»,- ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետը, ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, թե ինչ կարծիք ունի ընդդիմության գործողությունների մասին։  

 «Ինչ վերաբերում է բուն գործընթացին․ ընդդիմության մեր գործընկերները մեզ ծաղրում էին  քայլելու համար, իրենք  պտույտներից հետո որոշեցին քայլել։ Ծաղրում էին ուսապարկ կրելու համար՝  քաղաքի խանութներում ուսապարկ, ցավոք, մնացել է, որովհետև  ընդդիմության շարքերը այդքան հոծ չեն, որպեսզի սպառեն քաղաքի բոլոր ուսապարկերը։ Պարզապես գներն են բարձրացրել, որովհետև գիտեն՝ նորահայտ կլիենտուրան փողի խնդիր չունի և  բիզնեսը որոշել է կրկնապատկել նույն քանակի ապրանքի վաճառքով իր շրջանառությունը»։ 

«Մեր քայլոյին էին ծաղում, հիմա քաղաքում  անտուն շների գինն է բարձրացել»,- նշեց Փաշինյանը։ 

«Մեզ ասում էին, որ մենք հեղաշրջմամբ ենք եկել իշխանության․ հիմա նույն քայլերը կրկնում են։ Հիմա իրենք կամ պիտի ասեն, որ ուզում են հեղաշրջում անեն կամ պիտի խոստովանեն, որ մենք ժողովրդավարական ճանապարհով ենք եկել իշխանության»,- ընդգծեց վարչապետը։

  • Կիսվել: