ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ չի լինելու. Վանեցյան

Ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ չի լինելու. Վանեցյան

Պատերազմ բերել են այս իշխանությունները, ընդդիմությունը պատերազմ չի բերելու, ընդհակառակը` ընդդիմության հաղթանակի դեպքում, ես վստահ եմ, պատերազմ չի լինելու, լինելու է կայունություն, խաղաղություն, Հայաստանն ու Արցախը վերականգնելու են իրենց դիրքերը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նա հավելեց, որ ժողովուրդը խաղաղ անհնազանդության ակցիաներով շատ կարճ ժամանակում հասնելու է իշխանափոխության, բայց եթե լինեն սադրանքներ, բոլորը պատասխան են տալու:

Հիշեցնենք, որ վաղը 16:00-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է մեծ հանրահավաք:

 

 

  • Կիսվել: