հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել Կարապետյան

Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել Կարապետյան

Իհարկե ոչ: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ Ձեզ հնարավո՞ր է ունեզրկել Հայաստանում:

Լրագրողը հարցրել է՝ «Ինչո՞ւ ոչ, դրա մասին երկրի վարչապետն է խոսում, Դուք չեք համոզվե՞լ, որ կարող է անել այն, ինչ ասում է։ Օրինակ՝ ասել էր լիդերները պետք է լինեն բանտում, բանտում են, պետք է գույք վերադարձվի, վերադարձվում է», որին ի պատասխան Սամվել Կարապետյանն ասել է. 

«Գույք չի վերադարձվում: Լիդերները բանտում են, լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում»,-նշել է նա։ 

  • Կիսվել: