չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական տեռորիստական ակտը. Մարուքյան

Վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական տեռորիստական ակտը. Մարուքյան

Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական տեռորիստական ակտը` Արցախի դեմ կռվելու համար բերված վարձկան ահաբեկիչների կողմից, ինչը կրկին անգամ փորձ է արվում ներկայացնել որպես հրթիռակոծում հայկական կողմից` Ադրբեջանի համար բարենպաստ քարոզչական ֆոն ապահովելու նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.

՛՛Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է:

Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ՛՛:

  • Կիսվել: