շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ո՞վ կարող է ասել, որ բացարձակ ճիշտ է գործում, երևի Էդմոն Մարուքյանի նման դեսպաններն են միայն ճիշտ գործում. Փաշինյան

Ո՞վ կարող է ասել, որ բացարձակ ճիշտ է գործում, երևի Էդմոն Մարուքյանի նման դեսպաններն են միայն ճիշտ գործում. Փաշինյան

Ես չեմ կարող ասել, որ բացարձակ ճիշտ եմ գործում, ով կարող է ասել, որ բացարձակ ճիշտ է գործում, երևի պարոն Մարուքյանի նման հատուկ հանձնարարություններով դեսպաններն են ճիշտ գործում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինքը մինչև հիմա կարծում է, որ ճի՞շտ է գործում։

«Հարց է ծագում՝ իսկ ո՞րն էր ճիշտը, վերջում հանգում եմ այն կետին, որը ակնհայտորեն սխալ է, որը շատ նման է այսօրվա իրավիճակին։ Եթե երբևէ որևէ լրագրող առիթ կունենա այդ ժանրում պարզաբանումներ պահանջի, ես ավելի բացեմ, ես դա կանեմ հաճույքում, ես դա չեմ ուզում անել, որովհետև վստահ չեմ՝ դա ձեզ հետաքրքրի։ Քաղաքական գործչի համար շատ կարևոր է համոզմունքը, ընդ որում միշտ չէ, որ ճշտի և ոչ ճշտի մեջ է տեղավորվում, որովհետև մեկի տեսակետից դա կարող է լինել ճիշտ, մյուսի տեսակետից՝ սխալ»,- նշեց նա։

Համեմատելով խաղաղության օրակարգի հետ՝ Փաշինյանն ասաց․ «Մեծ հաշվով խաղաղության օրակարգը լինի թե չլինի, դա նշանակում է Հայաստանը լինի, թե չլինի։ Խաղաղության օրակարգից ոչ մի պայմաններում չպետք է հրաժարվել»։

  • Կիսվել: