երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վրեժը էսքան ժամանակ չի հասկացել, որ հայրենիքը քաղաքական կատեգորիա չէ․ Սևան Աղաջանյան

Վրեժը էսքան ժամանակ չի հասկացել, որ հայրենիքը քաղաքական կատեգորիա չէ․ Սևան Աղաջանյան

Իմացա, որ մեր ժամանակին մեր թաղում ապրող Վրեժը հոգեվարքի մեջ է։ Այս մասին գրել է Ազգային Արժեքների պաշտպան ճակատ ՀԿ նախագահ Սևան Աղաջանյանը։

 

Հանդիսանալով Ազնավուրի անվան քոլեջի տնօրեն, իր բացասական կարծիքն է հայտնել ցույցերին մասնակցող սաների վերաբերյալ։ Իբր չի ուզում դուրս գալ ուսումնական հաստատության ապաքաղաքական դիրքորոշումից։


Վրեժը էսքան ժամանակ չի հասկացել, որ հայրենիքը քաղաքական կատեգորիա չէ ու հայրենիքի համար պարտավոր են պայքարել բոլորը, անգամ իր մակարդակի տեր մարդիկ։
Հորդորում եմ Վրեժին իրեն պահել իր չափսերին համապատասխան։ Ախր մի օր էլի հանդիպելու ենք բակում ու դու նորից գլուխդ կախ անցնելու ես, բայց հարց է առաջանում, արդյոք կհասնես այնտեղ, ուր այդպես գլխիկոր գնալու ես։

  • Կիսվել: