ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վրաստանը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերած պայմանավորվածությունները

Վրաստանը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերած պայմանավորվածությունները

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ: Այս մասին ասված է Վրաստանի ԱԳ նախարարության թվիթերյան էջում։

«Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևան երկրների միջև խաղաղության և վստահության կառուցման գործընթացին»,-նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: