հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վրաստանը կարող է հաջող միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև. Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ

Վրաստանը կարող է հաջող միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև. Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ

Վրաստանը բավական բարձր հեղինակություն է վայելում և կարող է հաջող միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այս մասին խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիա Վոլսկին, որը նաև երկրի խորհրդարանի փոխխոսնակն է:

Նա նշել է, որ Հարավային Կովկասում պետք է խաղաղություն լինի։

«Գլխավորն այն է, որ այս երկու երկրներն ու նրանց ղեկավարները ցանկանում են օգտագործել Վրաստանի ռեսուրսներն այս ուղղությամբ։ Այս ռեսուրսն անհամեմատ բարձր է, և դրա օգտագործումը հաջող կլինի, եթե խնդիրը լուծվի այս կերպ։ Հարավային Կովկասում պետք է խաղաղություն լինի, մեր ընտանիքներին խաղաղություն է պետք»,-ասել է Վոլսկին։

 

  • Կիսվել: