երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ Թբիլիսի–Երևան 2 չվերթի չեղարկման վերաբերյալ

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ Թբիլիսի–Երևան 2 չվերթի չեղարկման վերաբերյալ

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Թբիլիսիից դեպի Երևան Georgian Airways և Armenia Aircompany ավիաընկերությունների այսօր նախատեսված չվերթների չեղարկումը կապված է այդ ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։

«Տեղեկացնում ենք, «Georgian Airways» և «Armenia Aircompany» ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։

Ավիաընկերությունների պնդմամբ, վաղվանից ավիաչվերթները կշարունակվեն ըստ ժամանակացույցի»,– ասվում է հայտարարությունում։

  • Կիսվել: