ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելն է. Պապուաշվիլի

Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելն է. Պապուաշվիլի

Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելն է: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, տեղեկացնում է ՛՛Սպուտնիկ Գրուզիա՛՛-ն։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ուրախ եմ, որ այս առումով դրական տեղաշարժեր կան խաղաղ համաձայնագրի ստորագրման համար։ Հուսով եմ, որ դա կիրականացվի որքան հնարավոր է շուտ, քանի որ մեր ընդհանուր շահերից է բխում մեր տարածաշրջանը խաղաղության և անվտանգության տարածք դարձնելը՛՛:

Վրաստանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ իր երկիրը միշտ եղել է մի երկիր, որը բարեկամական Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորություն է տվել հանդիպել առարկայական քննարկումների համար՝ չեզոքություն պահպանելով երկու երկրների նկատմամբ։

 

  • Կիսվել: