ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանւմ ՀՀ դեսպանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան

Վրաստանւմ ՀՀ դեսպանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

 

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի` Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան»,- ասվում է հայտարարությունում։

  • Կիսվել: