չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վլադիմիր Գասպարյանն այսքան դուխ է հավաքել, որովհետև առ այսօր նստած չէ. Իոաննիսյան (լուսանկար)

Վլադիմիր Գասպարյանն այսքան դուխ է հավաքել, որովհետև առ այսօր նստած չէ. Իոաննիսյան (լուսանկար)

՛՛Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛ ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վլադիմիր Գասպարյանի՝ ՛՛Ազատության՛՛ աշխատանքը խոչընդոտելուն:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Իսկ գիտե՞ք, թե ինչու՞ է Վլադիմիր Գասպարյանը այնքան դուխ հավաքել, որ լրագրողների վրա ավտո է քշում ու սպառնում «ոչնչացնել»։

Որովհետև առ այսօր նստած չի։

Հ.Գ. Լուսանկարում նախկին ոստիկանապետի՝ Սևանի ափի առանձնատունն է՝ ապօրի կառուցված կցակառույցով։ Ամբողջ կյանքում պետական աշխատավարձով ապրող Գասպարյանին որտեղի՞ց այս կարողությունը՛՛։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 8-ին, Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս «Ազատություն ռադիոկայանի» լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։

  • Կիսվել: