ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Վերնատուն» ակումբում քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում, Արցախյան հիմնահարցի շուրջ տեղի ունեցող արդի զարգացումները

«Վերնատուն» ակումբում քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում, Արցախյան հիմնահարցի շուրջ տեղի ունեցող արդի զարգացումները

Տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի հերթական քննարկումը, որին մասնակցել են ակումբի անդամներ ու փորձագետներ, տեղեկացնում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մամուլի ծառայությունը։

Օրվա զարգացումներին համահունչ քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում, ինչպես նաև Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների հնարավոր զարգացումները։

Քննարկման հիմնական շեշտը դրվել է տարածաշրջանային խմորումների հետևանքով Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության վրա։

Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախյան հիմնահարցի շուրջ տեղի ունեցող արդի զարգացումները, արտաքին քաղաքական ազդակները։

  • Կիսվել: