հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան

Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 12-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպմանը ներկա  են եղել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և մեր երկում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:

Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի:

Կողմերը խոսել են խորհրդարանական հարաբերություններից, կարևորել համանման հանձնաժողովների միջև փոխգործակցության խորացումը:

Քննարկվել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: