չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Վերջերս ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծ՝ արձագանքի ենք սպասում․ Փաշինյան

Վերջերս ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծ՝ արձագանքի ենք սպասում․ Փաշինյան

Վերջերս ադրբեջանական կողմին ենք փոխանցել նաեւ սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծ եւ արձագանքի ենք սպասում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

«Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է, բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք: Մենք էլ, երբ ստանում ենք նման փաստաթուղթ արձագանքի ձևավորումը պահանջում է որոշակի ժամանակ»,- նշել է նա:

Վարչապետը նշեց, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ.

«Նրանք են առաջարկ տվել, մենք ենք տվել և այդպես երեք անգամ, աշխատանքն այս ուղղությամբ պետք է շարունակենք: Ուզում եմ ընդգծել, որ անկախ առերես հանդիպումներից, նաև փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում և այդ աշխատանքները միշտ չէ որ պահանջում են առերես հանդիպում: Վերջերս մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ և նաև դրա արձագանքին ենք սպասում: Այն առաջարկները, որոնք մենք արել ենք նախկինում՝ կոմունիկացիաների բացման վերաբերյալ, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, այդ բոլոր առաջարկները շարունակում են մնալ ուժի մեջ»:

  • Կիսվել: